Մայիս 27, 2007

ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում նշվեց Խաղաղապահի միջազգային օրը

 

2007թ. մայիսի 29-ին Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում նշվեց Խաղաղապահի միջազգային օրը:
Հանդես գալով միջոցառմանը,ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանն ասաց, որ 2001թ. ստեղծված հայկական խաղաղապահ գումարտակն ապացուցել է, որ Հայաստանը կարող է լինել ոչ միայն անվտանգության սպառող, այլեւ իր արժանի ներդրումն ունենալ խաղաղության ապահովմանն ուղղված միջազգային գործողություններում:
Միքայել Մելքոնյանն ընդգծեց, որ “այսպիսի կարճ ժամանակահատվածում խաղաղապահ գումարտակի կազմավորումն անհնարին կլիներ առանց մեր գործընկերների` Հունաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի զգալի աջակցության”:
Գեներալ-մայորը նշեց, որ 2011-2012 թթ. նախատեսվում է խաղաղապահ գումարտակը վերածել բրիգադի: Գեներալի խոսքերով, համաձայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, լիարժեք խաղաղապահ բրիգադի ստեղծումը նախատեսվում է 2015 թ., “սակայն մենք իրատեսական ենք համարում ավարտել այդ գործընթացը 2011-2012թթ.”: