ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպում ուսանողների հետ

ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպում ուսանողների հետ 

Սեպտեմբեր 11, 2008

Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները` տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություների լույսի ներքո

 

Սեպտեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվեցին դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունները` տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձություների լույսի ներքո:
Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանի եւ Հայկական Ատլանտյան Ասոցացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի հետ բանավեճին մասնակցեցին Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ այլ բուհերի ուսանողներ ու ասպիրանտներ:
Բանավեճի ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության տարբեր հարցեր` Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության աճի եւ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի գործունեության փաստացի դադարեցման լույսի ներքո:
Ակտիվ քննարկման թեմա դարձավ նաեւ “Համագործակցության եւ անվտանգության կովկասյան հարթակի” ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը: