Ապրիլ 28, 2010

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտները` ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում

 

Ապրիլի 27-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն այցելեցին Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի փակուլտետի մագիստրատուրայի ուսանողները, ովքեր ուսումնասիրում են «Միջազգային կազմակերպություններ» առարկան:

ՆԱՏՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ առարկան արդեն տարին ընդգրկված է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասացանկում: Ապրիլի 27-ին կայացավ ՆԱՏՕ-ին նվիրված թվով 3-րդ դասը, որը ֆակուլտետի ղեկավարության համաձայնությամբ անցկացվեց Կենտրոնում:

Մինչ այդ, երկու նախորդ դասերի ընթացքում, ուսանողներին արդեն ներկայացվել էին ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակը, պատմությունը, առաքելություններն ու գործողությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մանրամասները:

Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում ուսանողները ծանոթացան Կենտրոնի գրադարանին, ծրագրերին, ինչպես նաեւ հուշանվերներ եւ գրքեր ստացան Կենտրոնի ղեկավարությունից:

Եզրափակիչ, երրորդ դասն իրենից ներկայացնում էր սիմուլյացիոն խաղ, որի էությունը հետեւյալն էր. ուսանողները բաժանվեցին 7-8 խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պայմանականորեն ներկայացնում էր ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր մի երկիր: Այնուհետեւ ներկայացվեց խնդիրը, որի շուրջ յուրաքանչյուր պատվիրակության, 10-15 րոպե մտորելուց հետո, ներկայացրեց իր դիրքորոշումը: Այնուհետեւ տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում եւ ամփոփում:

Նշենք, որ կիսամյակի ավարտին ուսանողները քննություն են հանձնելու «Միջազգային կազմակերպություններ» առարկայից, իսկ քննական հանձնաժողովի կազմում ընդրկված են լինելու այդ կազմակերպությունների երեւանյան գրասենյակների ներկայացուցիչները: