ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նոր համագործակցությունը

 
Հոկտեմբեր 18, 2010
 
 

2011 թվականի սեպտեմբերից Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ նույն կենտրոնի մագիստրատուրայի ուսանողների համար իրականացվում է “ՆԱՏՕ-ն որպես արեւմտյան անվտանգության համակագի տարր” վերտառությամբ դասընթաց:

Վերոնշյալ դասընթացին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի մասնագետները ուսանողներին գիտելիքներ են մատուցում ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական եւ ռազմական կազմակերպության, նրա գործունեության եւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

Նախատեսվում է դասընթացին մատուցվող ակադեմիական տեսական գիտելիքներից զատ ուսանողների համար հանդիպումներ կազմակերպել նաեւ Հայաստան ժամանող ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը ուսանողներին հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության մասին:

Հիշեցնենք, որ 2007 թվականից կենտրոնը նմանատիպ դասընթացներ է իրականացրել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Ավիացիոն ինստիտուտի, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար::


 վերադառնալ