Ներկայացվեց “Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ” գիրքը

 
Հունիս 28, 2008
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն "ՀՀ-ՆԱՏՕ.Առաջընթացի 100 տարիներ" գրքի շնորհանդեսին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն "ՀՀ-ՆԱՏՕ.Առաջընթացի 100 տարիներ" գրքի շնորհանդեսին 

 

Հունիսի 27-ին “ՆԱՏՕ-ի շաբաթվա” շրջանակներում տեղի ունեցավ “Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ” գրքի եւ www.natoinfo.am կայքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն: Նա հայտարարեց Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի գործունեության կարեւորությունը եւ ասաց, որ դաշինքը այսուհետ եւս կսատարի կենտրոնի նախաձեռնություններին: Ժան-Ֆրանսուա Բյուրոն նկատեց, որ դաշինքը գնալով ավելի մեծ նշանակություն է տալիս ինտերնետի ու նոր հաղորդակցային միջոցներով իր գործունեության մասին տեղեկատվության տրամադրմանը:

“Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ” գրքի հովանավորներն են ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչությունը եւ ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը:

Գրքի եւ կայքի շնորհանդեսից հետո ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնն ու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային տեղեկատվության ղեկավարման կենտրոնը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին:

“ՆԱՏՕ-ի շաբաթվա” շրջանակներում հունիսի 27-ին Ժան-Ֆրանսուա Բյուրոն հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ու միջազգային հարաբերություների ֆակուլտետների ուսանողներին եւ պատասխանեց նրանց հուզող հարցերին` կապված ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների, ՆԱՏՕ-Ռուսաստանի Խորհրդի աշխատանքի, ահաբեկչության դեմ ՆԱՏՕ-ի պայքարի եւ Կոսովոյում ու Աֆղանստանում դաշինքի խաղաղապահ գործողությունների մասին:

Հունիսի 27-ին հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը ողջունեց նաեւ Հայկական ատլանտյան ասոցիացիայի /ՀԱԱ/ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի /ՄԶՄԿ/ կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման 5 սցենարների հանրային քննարկման մասնակիցներին:


 վերադառնալ