“Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն կարող են միասին մեծ ծավալի աշխատանք կատարել”

 
Մարտ 15, 2007
 
ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կատսիրդակիսը այցը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն

ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կատսիրդակիսը այցը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն 

Ջորջ Կատսիրդակիսը և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը

Ջորջ Կատսիրդակիսը և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը 

 

2007թ. մարտի 15-ին ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը կազմակերպել էր ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կատսիրդակիսի մամլո ասուլիսը:

Ջորջ Կատսիրդակիսը հայտարարեց, որ “Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն կարող են միասին մեծ ծավալի աշխատանք կատարել, եւ դաշինքը չափազանց հետաքրքրված է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ”: Ջորջ Կատսիրդակիսը տեղեկացրեց, որ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ղեկավարության հետ, այցելել է ԱԳՆ, պաշտպանության նախարարություն եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբ: Նա հայտնեց, որ քննարկել է հետախուզական տեղեկատվության փոխանակման, Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման հետ կապված հարցեր: Ջորջ Կատսիրդակիսն ասաց, որ քննարկման առանձին նյութ է դարձել հայկական կողմի առաջարկը` Երեւանում ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային փորձագիտական կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ:

“Մենք համագործակցության բավականին հարուստ օրակարգ ունենք Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ / IPAP) շրջանակներում: Ցանկանում եմ նշել, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի ենթադրում համագործակցության դադարեցում այլ գործընկերների հետ”, - ասաց Ջորջ Կատսիրդակիսը:

“Գոյություն ունի համագործակցության եւ բարեփոխումների մեծ փորձ` հավաքված տարբեր երկրներից, որը մենք կարող ենք առաջարկել Հայաստանին: Մյուս կողմից, Հայաստանի փորձն իր հերթին կարող է հետաքրքիր լինել մյուս գործընկերների համար”, - ասաց Ջորջ Կատսիրդակիսը:

Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ “ՆԱՏՕ-ն կամավոր հիմունքներով է խորհուրդներ տալիս երկրներին”: “Մենք չենք ասում, որ դուք պետք է ինչ-որ բան անեք: Մենք ընդամենը տալիս ենք խորհուրդներ, եւ դուք ինքներդ եք որոշում. օգտագործե՞լ դրանք, թ՞ե ոչ”, - նկատեց Ջորջ Կատսիրդակիսը:


 վերադառնալ