Տեղի ունեցավ Ռոնալդ Ասմուսի “Բացելով ՆԱՏՕ-ի դուռը” գրքի շնորհանդեսը

 
Հունիս 23, 2008
 
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում 

 

Հունիսի 23-ին Երեւանում տեղի ունեցավ ամերիկացի ճանաչված քաղաքագետ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխօգնական Ռոնալդ Ասմուսի “Բացելով ՆԱՏՕ-ի դռները” գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Գրթի հրատարակիչն է Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը /ՏՆՀԿ/, որը հանդիսանում է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի օպերատորը:

Գրքի թարգմանության ու հրատարակման համար անհրաժեշտ միջոցները տրամադրել են Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կառավարություները:

Գիրքը պատմում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի մասին. Ռոնալդ Ասմուսը համարվում է դաշինքի ընդլայնման քաղաքականության “ինտելեկտուալ ճարտարապետներից” մեկը, ով մասնակցություն է ունեցել նաեւ դրա իրագործման գործնական քայլերին` զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը Քլինթոնի վարչակազմում:

Շնորհանդեսին ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը եւ ՆԱՏՕ-ում Լատվիայի պատվիրակության ներկայացուցիչ Սվետլանա Արասլանովան:

Ջոզեֆ Փենինգթոնը շեշտեց, որ Ռոնալդ Ասմուսի գրքի շնորհանդեսը “լավ մեկնարկ է Հայաստանում “ՆԱՏՕ-ի շաբաթվա” համար”:

Սվետլանա Արասլանովան նկատեց, որ “տեղեկատվության անբավարար քանակը հաճախ դառնում է երկրների միջեւ փոխըմբռնման բացակայության պատճառ, եւ հենց այդ պատճառով մասնակցությունը տվյալ նախագծին շատ կարեւոր էր Բալթյան երկրների համար”:


 վերադառնալ