Ներկայացվեցին Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները

 
Մայիս 15, 2008
 
ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Ալավերդյանը զեկույցը

ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Ալավերդյանը զեկույցը 

ՆԱՏՕ-ի “Հայդելբերգ” հրամանատարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում

ՆԱՏՕ-ի “Հայդելբերգ” հրամանատարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում 

ՆԱՏՕ-ի “Հայդելբերգ” հրամանատարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում

ՆԱՏՕ-ի “Հայդելբերգ” հրամանատարության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում 

 

2008թ. մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում ՆԱՏՕ-ի “Հայդելբերգ” հրամանատարության ներկայացուցիչներն անցկացրեցին աշնանը Հայաստանում կայանալիք Cooperative Longbow/Lancer-08 հրամատարաշտաբային եւ դաշտային զորավարժությունների շնորհանդեսը:

“Հայդելբերգ” հրամանատարության փոխգնդապետ Մարկ Դեւոսը հայտնեց, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի այս ամենամեծ զորավարժությունները կանցնեն երկու փուլով: Հաստատված ծրագրի համաձայն, առաջին փուլում` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կկայանան Cooperative Longbow հրամանատարաշտաբային զորավարժությունները, դրանց կմասնակցեն 429 սպաներ, որոնցից 84-ը` Հայաստանից: Երկրորդ փուլում` հոկտեմբերի 5-21-ը, նախատեսված են Cooperative Lancer դաշտային զորավարժությունները, որոնց կմասնակցեն 748 զինծառայողներ, նրանցից 320-ը` Հայաստանից:

Մարկ Դեւոսը նշեց, որ Հայաստանում կայանալիք զորավարժությունների սցենար է լինելու Ատլանտյան օվկիանոսում գտնվող հորինված կղզում ռազմական հակամարտությունը, որտեղ ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները խաղաղապահ գործողություն կանցկացնեն:

“Հայդելբերգ” հրամանատարության շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Կլաուդիո Վերչելոտին ասաց, որ հայաստանյան զորավարժությունները ՆԱՏՕ-ի “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում այս տարի նախատեսված գլխավոր միջոցառումն են հանդիսանում: Զորավարժություններին մասնակցելու հրավեր է ուղարկվել ծրագրի բոլոր մասնակիցներին, այդ թվում` Ադրբեջանին:

Հայաստանի պաշտանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դավիթ Տոնոյանն ասաց, որ տվյալ զորավարժությունների կարեւորությունն այն է, որ դրանք հնարավորություն են ստեղծում զարգացնել հմտություններ, որոնք թույլ են տալիս հայ զինծառայողներին մասնակցել ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ առաքելություններին:


 վերադառնալ