Նոյեմբեր 30, 2007

ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը Ազգային գրադարանին նվիրաբերեց գրքեր եւ ձեռնարկներ

 

2006թ. նոյեմբերի 30-ին ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը Հայաստանի Ազգային գրադարանին նվիրաբերեց ավելի քան 10 անուն գրքեր եւ բրոշյուրներ, որոնք պատմում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության մասին:

Ազգային գրադարանին փոխանցվեցին գրքեր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, որոնք տրամադրվել են ՆԱՏՕ-ի Հասարակական դիվանագիտության վարչության կողմից:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այն մասին, որ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը Հայաստանի Ազգային գրադարանին պարբերաբար նոր գրքեր կտրամադրի: