Օգոստոս 31, 2012
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: