Մարտ 27, 2013
Ռասմուսեն. Ռուսաստանի հետ հակահրթիռային միասնական համակարգը արդյունավետ չի լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը ցանկանում է ստեղծել հակահրթիռային պաշտպանության առանձին գործող երկու համակարգեր, որոնք կփոխգործակցեն վտանգների առկայության դեպքում, կունենան կենտրոններ, որոնք կփոխանակվեն համապատասխան տվյալներով:
Իրեն ուղղված հարցին ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է,որ ՌԴ-ի հետ միասնական հակահրթիռային համակարգի ստեղծումն արդյունավետ չի լինի:
Անդրես Ֆոգ Ռասմուսենը մեկ անգամ եւս նշել է, որ ՆԱՏՕ-ի հակարթիռային համակարգը ուղղված չէ Ռուսանտանի դեմ եւ որ Դաշինքը Ռուսաստանին դիտարկում է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես դաշնակից պետություն:
Աղբյուրը` Ռիա Նովոստի