Ջեյմս Ապատուրայն այցելեց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն

Ջեյմս Ապատուրայն այցելեց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն 

Նոյեմբեր 05, 2012

Ջեյմս Ապատուրայը գոհ է Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի աշխատանքից

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում այցելել է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ջեյմս Ապատուրային մանրամասն ներկայացվել է Կենտրոնի գործունեությունը, որը հիմնվել է 5 տարի առաջ` 2007թ. նոյեմբերին` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում:

Ջեյմս Ապատուրայը գոհունակություն է հայտնել Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի գործունեության կապակցությամբ, նշելով, որ այն կարեւոր դեր է խաղում հասարակությանը դաշինքի եւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին ճշգրիտ տեղեկատվության մատուցման գործում: