Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը
Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը

Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը 

Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը
Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը

Ռոբերտ Սիմոնսը եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը 

Սեպտեմբեր 15, 2010

Ռոբերտ Սիմոնսը պատասխանեց հայաստանյան լրագրողների հարցերին

 

Ինչպես յուրաքանչյուր այցի ժամանակ, այս անգամ եւս Հայաստան իր այցելության շրջանակներում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հյուրընկալվել էր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում:

Ելույթ ունենալով կենտրոնի գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ` պրն.Սիմոնսը նշեց, որ իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում ՀՀ կառավարությունը մեկ անգամ եւս հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ԱԳԳԾ շրջանակներում: Նշվեց նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա նոյեմբերին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, սպասվում է, որ գագաթաժողովը առանցքային կլինի ՆԱՏՕ-ի համար, քանզի ակնկալվում է կազմակերպության նոր հայեցակարգի հաստատումը:

Պատասխանելով կենտրոնում հյուրընկալված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին`Սիմոնսը անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացման հարցին, նշելով,որ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ եւ ռազմաբազայի ժամկետների հետ կապված փոփոխությունները իիրենց ազդեցությունը չեն կարող ունենալ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական գոտում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերին` Ռոբերտ Սիմոնսը նշեց, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է տեղի ունեցած արյունալի իրադարձություններով, եւ ղարաբաղյան հարցի լուծումը պատկերացնում է միայն միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա`ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման:

Ներկայացնելով ՆԱՏՕ-ի տեսակետը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված եւ հետագայում հետ կանչված բանաձեւի նախագծի վերաբերյալ` Սիմոնսը նշեց, որ տեղի ունեցածը նախադեպային է. առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը դիմում է այդպիսի քայլի: Եվ չնայած դա յուրաքանչյուր սուվերեն պետության իրավունքն է, այնուամենայնիվ ղարաբաղյան կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած ձեւաչափերին:

Տեքստը եւ լուսանկարը` Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի