Դեկտեմբեր 13, 2012

Դասախոսություններ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

 

2008թ. հունիսին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը, ՀՀ-ում ԵԱՀԿ, ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության ներկայացուցչությունները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Երեւանի պետական համալսարանի հետ` ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար 2008թ. սեպտեմբերից միջազգային կազմակերպությունների վերաբերյալ փորձնական հատուկ դասընթաց իրականացնելու վերաբերյալ: