Դեկտեմբեր 13, 2012

Դասախոսություններ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում

 

2007թ. հունվարից ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնը պարբերական դասախոսություններ է անցկացնում Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի ուսանողների համար: 2007թ. հոկտեմբերից նմանատիպ դասախոսություններ են անցկացվում նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության Ավիացիոն ինստիտուտի սաների համար:

Դասախոսություններն անց են կացվում Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների եւ վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Դասախոսությունների ընթացքում ներկայացվում է ՆԱՏՕ-ն, Դաշինքի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, ցուցադրվում են ուսումնական ֆիլմեր, ուսանողներին է հանձնվում համապատասխան գրականություն: