Դեկտեմբեր 13, 2012

ԵՊՀ-ում իրականացված պիլոտային ծրագիր

 

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ 2011 թվականի սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ ձեռք բերված համաձայնության հիման վրա միջառարկայական մագիստրոսական ծրագրի շրջանակում ներդրվեց և անցկացվեց “ՆԱՏՕ-ն որպես եվրոպական անվտանգության համակարգի տարր” վերտառությամբ դասընթաց:

Դասընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի մասնագետները ուսանողներին տեսական գիտելիքներ են տրամադրել ՆԱՏՕ-ի գործունեության,առաքելությունների,ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շուրջ:

Ուսանողների կողմից ներկայացվել են էսսեներ ՆԱՏՕ-ին վերաբերող ավելի քան 23 թեմաների շուրջ: Էսսեներից լավագույները տեղադրված են մեր կայքում:

Դասընթացի ընթացքում ուսանողները տեսակամուրջի միջոցոով հնարավորթյուն են ունեցել հանդիպելու Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ,ուղղել իրենց հետաքրքող հարցեր:
Ուսանողները Կենտրոնի կողմից նաև ապահովվել են ՆԱՏՕ-ին վերաբերյալ համապատասխան գրականությամբ: