eng
Հայաստանը հատուկ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում, կարծում են ՆԱՏՕ-ում

Հայաստանը հատուկ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում, կարծում են ՆԱՏՕ-ում
14 հոկտեմբերի, 2009թ.

Անհատական գործընկերության գործողությունների ծրարգրի (IPAP) շրջանակներում իրականցվող պաշտպանական ոլորտի բարեփոխումներում Հայաստանը հատուկ առաջընթաց է գրանցել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի եւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջեւ առաջին հեռուստակամուրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչ Լորենց Մայեր-Մինեմանը:

Նրա խոսքերով, այդ բարեփոխումների գործնական ապացույցը Կոսովոյում հայկական խաղաղապահ ստորաբաժանման իրականացված աշխատանքների որակն է:

Լորենց Մայեր-Մինեմանն ասել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների բանագավառում` մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատանքներում քաղաքացիական անձանց ներգրավման հարցում:

“Ավելի վաղ այս տարի Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համաձայնագիր ստորագրեցին նորացված IPAP-ի մասին, եւ այդ համատեքստում Հայաստանը պետք է մեծածավալ աշխատանք իրականացնի”, - ասել է Մայեր-Մինեմանը:

Նա բարձր գնահատական է տվել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններին` հիշեցնելով, որ ՀՀ-ն մեծ ակտիվություն է ցուցաբերել “Համագործակցություն հանուն խաղաղության” ծարգրի իրականացման ընթացքում:

ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներակայացուցիչը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանում անվտանգության ապահովման համար եւ դրականորեն կանդրադառնա Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի միջեւ հարաբերությունների վրա:

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand