eng
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կարող է տեղակայվել Աֆղանստանում 2010 թվականի փետրվարին

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կարող է տեղակայվել Աֆղանստանում 2010 թվականի փետրվարին
14 հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվ բանակցություններ են վարում Աֆղանստանում ISAF միջազգային խաղաղապահ գործողությանը մասնակցելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի եւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի միջեւ առաջին հեռուստակամուրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի Գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը:

Նրա խոսքերով, բանակցությունների հիմանական թեման հաջորդ տարվա փետրվարին աֆղանական Կունդուզ գավառում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայումն է:

Հեռուստակամուրջին մասնակցած` ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մրկտչյանը տեղեկացրել է, որ ներկայումս կողմերը համաձայնեցնում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համապատասխան իրավական փաստաթղթերը:

“Ձգտելով խաղաղապահ ստորաբաժանում ուղարկել Աֆղանստան` Հայաստանը փորձում է իր լուման ներդնել միջազգային անվտանգության ապահովման գործում եւ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի մասնագիտական պատրաստվածությունը”, - ասել է Սամվել Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ հայկական ստորաբաժանումը չի մասնակցելու Աֆղանստանում ռազմական գործողություններին, այլ զբաղված է լինելու Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովմամբ: ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանը նշել է, որ Կունդուզ գավառն Աֆղանստանի համեմատաբար խաղաղ տարածաշրջաններից է, որտեղ տեղակայված է մի քանի հազար զինծառայողներից բաղկացած` գերմանական խաղաղապահ ստուրաբաժանումը:

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand