eng
Պաշտպանական բարեփոխումները Հայաստանում մոտեցել են կարեւոր փուլի

Պաշտպանական բարեփոխումները Հայաստանում մոտեցել են կարեւոր փուլի
27 հունվարի, 2010թ.

Պաշտպանական բարեփոխումները Հայաստանում մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման խնդիրներին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցի ՊՆ մամլո ծառայութունում, այս մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հունվարի 26-ին հանդես գալով պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների եւ 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Քննարկվեցին ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային եւ օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերապատրաստմանը, պաշտպանական պլանավորման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանության ռազմավարական վերանայման եւ ռազմավարական պլանավորման խնդիրներին:

 

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand