eng
Քննարկվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը եւ անելիքները

Քննարկվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքը եւ անելիքները
09 հուլիսի, 2010թ.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքին եւ առաջիկա անելիքներին:

Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ:

«ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա», - Մեդիամաքս-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand