eng
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն այցելում է Ալբանիան

Գլխավոր քարտուղարը խոսում է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական կոնցեպցիայի, հակահրթիռային պաշտպանության եւ Հարավարեւելյան Եվրոպայի մասին
10 մայիսի, 2010թ.

Մայիսի 5-ի ամենամսյա ասուլիսի ընթացքում Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ներկայացրեց գործընթացները, որոնք տանում են դեպի Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ապագան, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի ինտեգրումը, մասնավորապես՝ Բոսնիա ու Հերցեգովինայի:

Ռազմավարական նոր հայեցակարգը

Խոսելով ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական կոնցեպցիայի մասին` Գլխավոր քարտուղարը պարզաբանեց, որ Մադլեն Օլբրայթի ղեկավարած Փորձագետների խումբը կներկայացնի զեկույցը մայիսի 17-ին: Նա ասաց, որ այդ խումբը հաշվի է առել “տեսակետերի ամենալայն հնարավոր շրջանակը”, որը պահանջվում էր, եւ զեկույցը կներկայացվի հանրությանը մամուլի ասուլիսին ու ՆԱՏՕ-ի վեբ-կայքում:

Դաշնային հիմնասյունների հետ մանրամասն քննումից ու քննարկումներից հետո պրն Ռասմուսենը այս ամառ կսկսի սկզբնական Ռազմավարական կոնցեպցիայի գծագրի նախագծումը, որի վերջնական տարբերակը կհամաձայնեցվի դաշնակիցների հետ այս տարվա նոյեմբերին կայանալիք Լիսաբոնի գագաթաժողովին:

Հակահրթիռային պաշտպանություն

Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ Գլխավոր քարտուղարը ասաց, որ դաշնակիցները կորոշեն Լիսաբոնում, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է դառնա տարածաշրջանային հակահրթիռային պաշտպանությունն առաքելություն: Նա ասաց, որ իր կարծիքը պարզ է. “Պետք է: Որովհետեւ կա աճող վտանգ: Որովհետեւ Եվրոպան պետք է շարունակի նպաստել իր սեփական պաշտպանությանը: Եվ որովհետեւ դա ստեղծում է քաղաքական ու ռազմական պատճառ՝ Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության մասին խոսելու համար”:

Նա ասաց, որ ծախսերը կատարելի կլինեն. “ՆԱՏՕ-ն արդեն կառուցում է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որպեսզի պաշտպանի մեր ռազմական ուժերը, երբ նրանք մեկնում են առաքելությանը մասնակցելու: Այդ համակարգի ընդլայնումը զինվորներից դեպի ժողովուրդներ 200 մլն եվրոյից պակաս գումար կարժենա: Տասը տարվա ընթացքում կծածկվի ՆԱՏՕ-ի 28 երկրների տարածքը”:

Հարավարեւելյան Եվրոպա

Հարավարեւելյան Եվրոպայի մասին պրն Ռասմուսենը ասաց. “Կա ազդակ երկարաժամկետ կայունություն կառուցելու համար, եթե քաղաքական առաջնորդներն օգտվեն հնարավորությունից”:

“ՆԱՏՕ-ի նախարարների վերջին որոշումը Բոսնիա եւ Հերցեգովինային Անդամության գործողություննորի ծրագիր (MAP) շնորհելու մասին ազդանշան է, որ մենք տեսնում ենք երկրի ապագան ՆԱՏՕ-ում: Ծրագիրը նախանշում է հստակ քայլեր, որոնք քաղաքական ղեկավարությունը պետք է իրականացնի, որպեսզի առաջընթաց ապահովի ”,- ասաց նա:

“Ես կոչ եմ անում Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքական բոլոր առաջնորդներին խիզախություն ցուցաբերել այդ քայլն անելու համար, որ գործի դրվի MAP-ի իրականացումը՝ ի բարօրություն ժողովրդի: Որովհետև MAP-ը կարող է բերել փոփոխության, որը նրանց կառաջնորդի դեպի ավելի լավ ապագա”:

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand