ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարն առաջին քննարկումներն է անցկացրել վարչապետ Քեմերոնի հետ
15 հուլիսի, 2010թ.
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի, ինչպես նաեւ փոխվարչապետ Քլեգի, արտգործքարտուղար Հագի ու պաշտպանության քարտուղար Ֆոքսի հետ: Քննարկման հիմնական թեման Աֆղանստանն էր, այդ հարցում Գլխավոր քարտուղարն ու վարչապետը եկան այն հայտարարի, որ կա առաջընթաց եւ որ հնարավորության դեպքում երկրի ամբողջական ղեկավարության փոխանցումը Աֆղանտանին պետք է տեղի ունենա:
Զրուցակիցները հայտնել են, որ սպասում են լիսաբոնյան գագաթաժողովին ու հատկապես նոր Ռազմավարական հայեցակարգի ընդունմանը: Նրանք նաեւ համաձայնվել են, որ Դաշինքը բարեփոխման կարիք ունի, որպեսզի արդիականացվեն կառույցներն ու բարձրանա արդյունավետությունը: