Ապրիլի 29-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Տիրանայում հանդիպեց Ալբանիայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, արտաքին ու ներքին գործերի նախարարներին: Նա իր զրուցակիցներին շնորհավորեց Ալբանիայի՝ ՆԱՏՕ անդամ երկիր դառնալու մեկամյակի կապակցությամբ, որի ընթացքում այն Դաշինքում իրեն լիովին դրսեւորեց թե քաղաքականապես, թե ռազմականապես:
Զրուցակիցները քննարկեցին մի շարք հարցեր, ներառյալ Աֆղանստանի խնդիրը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորեց Ալբանիային այդ հարցում ցուցաբերած աջակցության համար եւ հույս հայտնեց, որ Ալբանիան նաեւ կարող է որոշում կայացնել այդ առաքելությանն ավելի շատ մարզիչների ուղարկելու համար: Վերջում նրանք նաեւ քննարկեցին տարածաշրջանային հարցեր, որոնց թվում էին առաջընթացը Կոսովոյում և Արեւմտյան Բալկանների աճող ինտեգրացիան: