eng
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն այցելում է Աֆղանստանի երկու նահանգները

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն այցելում է Աֆղանստանի երկու նահանգները
21 հուլիսի, 2010թ.

Մինչ Աֆղանստանին նվիրված գագաթաժողովին մասնակցելը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելեց Հարավային Աֆղանստանում գտնվող Քանդահար նահանգը եւ երկրի արեւելքում գտնվող Ջալալաբադ քաղաքը:

Գլխավոր քարտուղարն նախ ժամանեց Քաբուլ ու հանդիպեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքացիական ներկայացուցիչ, դեսպան Մարք Սեդվիլի հետ: Քաբուլի գագաթաժողովի նախաշեմին նրանք խոսեցին Աֆղանստանի անվտանգության, կառավարման ու զարգացման թեմաներից:

Հուլիսի 19-ին դեսպան Սեդվիլի ու ISAF-ի հրամանատար Դեւիդ Պետրեուսի հետ Գլխավոր քարտուղարը այցելեց Քանդահարի ավիադաշտ, որտեղ նրան ներկայացվեց վերջին զարգացումների պատկերը Հարավային տարածքային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Քարթերի կողմից: Քանդահարում ֆոգ Ռասմուսենը այցելեց նաեւ Աֆղանստանի ազգային ոստիկանության (ANP) բաժանմունք, ինչպես նաև ANP-ի ուսուցման կենտրոն:

Այնուհետեւ պրն Ֆող Ռասմուսենը մեկնեց Նանգահար նահանգի Ջալալաբադ քաղաք, որտեղ նրան ցուցադրվեցին առաջընթացի մի քանի օրինակներ` ներառելով խանութն ու մրգային այգին:

 

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand