eng
Երեւանի եւ Մոսկվայի գործընկերությունը չի խոչընդոտում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը

Երեւանի եւ Մոսկվայի գործընկերությունը չի խոչընդոտում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը
12 հոկտեմբերի, 2009թ.

Երեւանի եւ Մոսկվայի ռազմավարական գործընկերությունը չի խոչընդոտում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմանը, այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Զբիգնեւ Ռիբացկին:

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով այսօր Երեւանում կայացած համաժողովում` Զբիգնեւ Ռիբացկին խոստովանել է, որ “Հայաստանում դեռ պահպանվում են ՆԱՏՕ-ի ընկալման խորհրդային կարծրատիպերը, եւ Դաշինքը թերեւս ընկալվում է որպես ՙիմպերիալիզմի վերջին ամրոց”:

ՆԱՏՕ-ի կապի սպան հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Հայաստանում ՆԱՏՕ-ի իմիջի բարելավմանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը տեւում է արդեն 15 տարուց ավել, “եւ այս ընթացքում մենք մեծ փորձ ենք ձեռք բերել հավակնոտ եւ հաջող իրականացվող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է ինստիտուցիոնալ եւ պաշտպանական ոլորտի բարեփոխումներ”:

“Յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իր մակարդակը, եւ Հայաստանը բացառություն չէ”, - նշել է Զբիգնեւ Ռիբացկին: Նա նաեւ ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ներգրավված չէ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում, սակայն հետաքրքրված է դրանց խաղաղ կարգավորմամբ:

Զբիգնեւ Ռիբացկին չի բացառել, որ 2010 թվականի ապրիլին Հայաստանը ստորաբաժանում կուղարկի Աֆղանստան` ՆԱՏՕ-ի ISAF միջազգային խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար:

 

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand