eng
ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի ԱԳԳԾ իրականացման ընթացքից

ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի ԱԳԳԾ իրականացման ընթացքից
16 մայիսի, 2010թ.

ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքից:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամլո ծառայությունում, այս մասին ասվում է Հայաստանի ԱԳԳԾ կատարման վերաբերյալ ՆԱՏՕ-ի` մայիսին հրապարակված զեկույցում, որն այսօր քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը վարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

“Կարեւոր են հատկապես` պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում իրականացված բարեփոխումներին ՆԱՏՕ-ի տված գնահատականները, որոնք վկայում են, որ մեր զինված ուժերը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների փուլում: Դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար, քանի որ բարձրացնում է մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր երկրի անվտանգության մակարդակը: Ուզում եմ մատնանշել զեկույցի հատկապես` այն շեշտադրումները, որտեղ նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում”, - ասել է նա:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` զեկույցում մատնանշվել են նաեւ խնդիրներ, որոնք պետք է վերացնել կարճ ժամանակահատվածում:

Նիստում քննարկվել են նաեւ 2010 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք “Հայաստան-2010” աղետների արձագանքման վարժանքի նախապատրաստման հետ կապված հարցեր:

 

 

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand