eng
Երեւանում մեկնարկել է Combined Endeavor 2010 զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը

Երեւանում մեկնարկել է Combined Endeavor 2010 զորավարժությունների պլանավորման կոնֆերանսը
26 հունվարի, 2010թ.

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության “Combined Endeavor 2010” զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսը:

Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, կոնֆերանսին մասնակցում են ՆԱՏՕ-ի 30 անդամ եւ գործընկեր երկրների շուրջ 300 մասնագետներ: Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական ոլորտներում փոխգործակցության բարձրացման եւ զարգացման խնդիրները:

Զորավարժությունները կկայանան 2010թ. սեպտեմբերին Գերմանիայում եւ Ռումինիայում, եւ դրանց կմասնակցեն 40 հայ զինծառայողներ, հայտնել է Արա Նազարյանը:

2007 թվականին Combined Endeavor զորավարժությունները կայացել են Հայաստանում:

Արա Նազարյանը դրական է բնութագրել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը: Մասնավորապես, նկատել է նա, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում երկրում իրականացվում են պաշտպանական բարեփոխումներ, եւ այդ գործընթացում արդեն ձեռք են բերվել զգալի արդյունքներ:

 

Նորություններ

 
 
 
Հատուկ ռեպորտաժ
Տեսանյութեր
Հղումներ ՆԱՏՕ-ի վեբկայքին


Հեղինակային իրավունքը© 2008 Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն.
Դիզայնը` Mediabrand